HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հունգարիա-Հայաստան. թիմերը պատմության մեջ կհանդիպեն երկրորդ անգամ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Հունգարիա-Հայաստան հանդիպումը: 

Հիշեցնենք, որ այս թիմերն ընդգրկված են ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբում, որտեղ 2 տուրից հետո առաջատարը Պորտուգալիան է, որը վաստակել է 6 միավոր: Մեր թիմն ունի 3 միավոր, Հունգարիան եւ Իռլանդիան վաստակել են 1-ական միավոր: 

Հանդիպումն սպասարկելու է անգլիական մրցավարական բրիգադը՝ Քրիստոֆեր Կավանայի գլխավորությամբ:

Հայտնի է մեր թիմի հայտացուցակը այսօրվա հանդիպման համար:

Նկատենք, որ մինչ այս Հայաստանի ընտրանին Հունգարիային հանդիպել է միայն մեկ անգամ: Կիպրոսի մրցաշարի շրջանակներում՝ 2004 թ. փետրվարի 18-ին, Պաֆոսում հունգարացիները հաղթել են 2-0 հաշվով: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 210 ընտրանիների մեջ 103-րդն է, իսկ Հունգարիան՝ 41-րդը:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Լիսաբոնում կմեկնարկի Պորտուգալիա-Իռլանդիա մրցավեճը:  

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter