
Ռամկավար ազատական կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է
ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:
Հետևաբար, Ռամկավար ազատական կուսակցությունը ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն է և իրավաժառանգորդը: Այսուհետև Հայաստանում գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից՝ ատենապետությամբ Հակոբ Ավետիքյանի:
Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կանոնադրական և ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում ստեղծված Արմենական և 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսության հետ:
Հայաստանում այսուհետև գործող ՌԱԿ-ը ռամկավարական և ազատական գաղափարախոսության կրողը և տարածողն է Մայր հայրենիքում:
ՌԱԿ Հանրապետական վարչություն
Մեկնաբանել