
Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming և այլ անակնկալներ. Team-ը «ԴիջիԹեք»-ում է
Վճարովի բովանդակություն
Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին ներկայանում է ընկերությունների խմբով: Տաղավարում են Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերություններն ու Team Telecom Armenia-ն, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է:
«Մենք «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր տարբեր ընկերություններով միջոցառման կողքին ենք և ի սկզբանե վստահ ենք եղել, որ այն երկրի տեխնոլոգիական ոլորտը հիմնովին փոխելու է: Շնորհավորում եմ գործընկերներիս, որ տասնամյակներ առաջ մեկնարկած տեխնոլոգիական տոնը արդեն հոբելյանական՝ 20-րդ անգամ է նշվում: Տասնամյակներ առաջ Հայաստանն իր առաջին քայլերն էր անում աշխարհի տեխնոլոգիական քարտեզում իր տեղը գտնելու համար, իսկ այսօր արդեն խոսում ենք AI օգնականի, խելացի տան և բազմաթիվ այլ ժամանակակից լուծումների և Հայաստանի՝ որպես AI և տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու մասին: Այդ ամենն իրականություն է նաև այս տարածաշրջանային տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառման շնորհիվ: Հպարտ եմ, որ այս տարիներին մենք մշտապես «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես գործընկեր և աջակից»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
«Այս տարվա «ԴիջիԹեքն» աննախադեպ է մի քանի պատճառով։ Ավանդական և բոլորի կողմից սիրված ցուցահանդեսը՝ էքսպոն առանձնանում է հայրենական, օտարերկրյա և միջազգային ընկերությունների նորարարությունների շռնդալից ցուցադրությամբ։ «ԴիջիԿոնֆը»՝ դիջիթեքյան ավանդական դարձած կոնֆերանսը հյուրընկալում է ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդի ամբողջ աշխարհից։ Բանախոսների ցանկը իսկապես գլխապտույտ է առաջացնում, այսպիսի ներկայանալի կոնֆերանս մեր երկրում դեռ չի եղել: Առանձնակի ուրախ ենք կիսելու այս հաջողությունները մեր ավանդական գործընկեր Team Telecom Armenia-ի հետ»,-ասում է միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը:
Հոբելյանական «ԴիջիԹեք»-ին Team-ի տաղավարի այցելուներին սպասում են բազմաթիվ առաջարկներ: Team Telecom Armenia-ն միջոցառմանը ներկայացնում է իր հերթական նորարարական լուծումը՝ բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձևաչափը, Cosmo box-ը և Cloud Gaming հնարավորությունը, որոնք բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ հեռուստացույցներ, դարձնում են «խաղային»:
Team Systems-ի տաղավարում այցելուները կգտնեն խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաև մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։
Team Pay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացնում է իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու իրենց վճարումները առավել պարզ, արագ և անվտանգ:
Team Solutions-ի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլ նաև էլեկտրոնային նամակներ, SMS-ներ և սոցիալական մեդիայի հաղորդագրություններ:
Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին ներկայացվում են գնումներ կատարելու նոր ու հարմարավետ միջոցներ, ինչպես նաև հատուկ առաջարկներ գործընկերների կողմից:
«Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվող «ԴիջիԹեքը» կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:
Մեկնաբանել