
Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ
Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, Փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները Նուբարաշենի աղբավայրում. օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։ Կան հրդեհի ծխացող օջախներ։
Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են»,- նշվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել