HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության սկզբունքներով: Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը նշանավորվել են ըմբռնումով և բարի կամքով, ինչի հիման վրա շարունակում ենք կառուցել մեր գործընկերությունն առ այսօր:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով ապահովելու մեր պետությունների միջև արդյունավետ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ համագործակցության ընդլայնումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter