
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում ձնախառն անձրևի տեսքով
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի՝ 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել