HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրողի

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ:

«Հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ, Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում, երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 փաթեթ` լցված ընդհանուր 82 գրամ դեղնականաչավուն զանգվածով, նաև` մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:

Ըստ երիտասարդի` մարիխուանայով փաթեթները նա վերցրել է Ծաղկունք գյուղի տարածքում` տեղադրելու միջոցով դրանք իրացնելու նպատակով:
Ոստիկանների տեղեկության համաձայն` 19-ամյա երիտասարդը մինչ ձերբակալվելը ձեռք բերած փաթեթների մի մասն արդեն տեղադրել էր:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեցին արդեն տեղադրված ութ փաթեթները` ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter