Քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակից ազատվել է աշխատանքից
«Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակից այսօր ազատվել է աշխատանքից՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամանով:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վահագն Գրիգորյանը աշխատանքից ազատվել է դատապարտյալին փոխանցելու նպատակով ծառայության ներկայանալիս իր հետ բջջային հեռախոս քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի անցկացնելու փորձ կատարելու համար:
Նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Արման Արտաշեսյանը ևս նման փորձ է արել, ինչպես նաև խախտել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ կատարելով վճարովի այլ աշխատանք:
Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Սայադ Ավագյանը աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, իրեն տրամադրված ամենամյա արձակուրդի ավարտից հետո անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու համար:
Հրամանի համար հիմք են եղել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքը, նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունն ու արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել