HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ՝ ծանոթանալու հոգևորականերին ազատությունից զրկելու հիմքերին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հաղորդում են, որ հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ:

«Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և թեմի քահանաներից 6-ը։ 

Առավոտից քննչական մարինները խուզարկություններ են կատարել ձերբակալված հոգևորականների բնակարաններում։

Մանրամասները՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter