HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Օսկանյանի հարցը օրակարագում չկա՞

Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել: Այս մասին հայտանում են «ՀԺ» իշխանական աղբյուրները: Վարդան Օսկանյանը երեկ չցանկացավ պատասխանել «ՀԺ» հարցերին եւ խնդրեց զրույցը թողնել մի ուրիշ օրվա:

Օսկանյանի եւ ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ «ՀԺ» հարցերին երեկ պատասխանեց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյան, մեր տեղեկություններով, Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը ԲՀԿ-ի օրակարգից դուրս է եկել, հիմա ո՞վ է լինելու ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն:

Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երբ կունենա իր որոշումը, այդ ժամանակ էլ, վստահ եղեք, որ անպայմանորեն կհայտնի:

Օսկանյանի դեպքում ինչո՞ւ այդպես որոշվեց, ու պատահակա՞ն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարծես սառեցրել է փողերի լվացման գործը:

Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որեւէ մեկի որեւէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին՝ Բարգավաճի որեւէ ներկայացուցչից որեւէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել եւ չի կարողանալու կորզել ավելին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter