
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Արարողությունը կայացել է նախագահական նստավայրում՝ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր է ճանաչվել «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։
Դափնեկրին շնորհավորել և ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանել