HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԸՏՄ-ն կասեցրել է բնապահպանական նորմերի խախտմամբ շահագործվող բետոնահանգույցի գործունեությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող բետոնի, սալահատակների, բլոկների արտադրությամբ զբաղվող «ԱՄՐԱԿ» ԲԲԸ-ում։

«Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում բետոնահանգույցը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի որոշմամբ բետոնահանգույցի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter