HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվել է

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը ժամը 00:30 րոպեից մինչև ժամը 06:00-ն քննարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է Նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրեց, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։ Ավելի ուշ, Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։

Դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանը սահմանափակել է նաև տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականի՝ մոր տեսակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter