HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Նորին Մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան և հավելել, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում 2030 Օրակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։

Նորին մեծությունը կարևորել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ներառական և որակյալ կրթության դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Անդրադարձ է կատարվել նաև հասարակության մեջ կանանց դերի հզորացման խնդրին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter