HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վինսենթ Ռոշը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը։

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին։

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է պարոն Ռոշին՝ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում։

Վարչապետի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը և մրցանակակիրները կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա։ Այդ համատեքստում նա անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և նշել, որ այն իրականություն է դառնալու։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վինսենթ Ռոշին։ Զրուցակիցները կարևորել են կրթության դերը մարդկանց հաջողությունների և արդյունավետ գործունեության ապահովման գործում։ 

Վինսենթ Ռոշը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար նկատելի է մեծ ներուժ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter