
Հանցավոր ծագում ունեցող 425 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացվում է զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Հանցավոր ծագում ունեցող 205 մլն դրամից բացի, պետական բյուջե է վերականգնվել ևս 425 մլն դրամ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել