HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». քննիչները ոչինչ չեն որոշում

Մենք իրավացիորեն դժգոհում ենք, որ տարբեր աղմկոտ քրեական գործերի հիմնական մեղավորներին դուրս են բերում մեղադրյալների ցանկից եւ պատժում են միայն սլաքավարներին, սակայն քննչական մարմիններին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները պատմում են, որ այդ բոլոր գործերի ընթացքը կառավարվում է բարձր իշխանությունների եւ մասամբ՝ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Քննիչներից մեծ ջանք է պահանջվում քննությունը նորմալ տանելու համար: Ամեն մի մանրուք թելադրվում է վերեւից: Նույն «Հարսնաքարի», փուչիկների գործով կամ Մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով քննչական խմբերը մեծ դժվարություններ են ունեցել եւ ստիպված են եղել անել բաներ, որոնց հետ կտրականապես համաձայն չեն եղել:

Ասենք, «Հարսնաքարի» գործի նյութերին ծանոթանալու ժամկետն անգամ վճռվել է նախագահականում, եւ երբ աղմուկ է բարձրացել, ոչ ոք չի հիշել, որ նախաքննությամբ զբաղվող քննիչներից ոմանք զգուշացրել են, որ նախապես տրամադրված երկու օրը շատ կարճ ժամանակ է: Սակայն, երբ աղմուկը բարձրացավ, բնականաբար, սկսեցին մեղադրել ոչ թե իշխանություններին, այլ քննիչներին:

Նաեւ սա է պատճառը, որ քննչական մարմիններից կա հոսունություն. լավագույն կադրերը նախընտրում են հեռանալ եւ աշխատել այլ կառույցներում, որտեղ առավել ազատ են, ասենք՝ բանկերում, փաստաբանական գրասենյակներում եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter