HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում հոկտեմբերի 17-ին շչակներ կգործարկվեն

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական և հատուկ տակտիկական վարժանքներ։

«Ժամը 10:00-ից մինչև 14:00 ընկած ժամանակահատվածում էլեկտրական շչակներ կգործարկվեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ և Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրերում, իսկ ժամը 13:30-ից մինչև 14:30՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter