
Մինչև 2030 թվականը Ադրբեջանը նախատեսում է ռազմական ծախսերը կրճատել մոտ 8,6%-ով
Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ուղղված բյուջետային ծախսերը՝ այն հասցնելով մինչև 7,969 միլիարդ մանաթի (ներկայիս կուրսով՝ 4,69 միլիարդ ԱՄՆ դոլարի)։
Միջնաժամկետ բյուջետային փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակել է այդ երկրի ֆինանսների նախարարությունը, 2026 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կանխատեսվում են 8,715 միլիարդ մանաթի (մոտ 5,12 միլիարդ ԱՄՆ դոլարի) մակարդակում։
Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները 2026-2029 թվականներին ռազմական ծախսերը կկրճատեն մոտ 8,6%-ով։ 2026 թվականին պետբյուջեում պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմում են բոլոր ծախսերի շուրջ 20,9%-ը։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%-ի։
Հիշեցնենք, որ 2025 թվականի համար Ադրբեջանի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված էին 8,396 միլիարդ մանաթի (4,94 միլիարդ ԱՄՆ դոլար) մակարդակում։
Հոկտեմբերի 16-ի կուրսով 1 դոլարը համարժեք է 1,7 մանաթի։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել