HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Շմայսը, Մխիկը եւ դատախազը՝ Թոխմախի Մհերի խաթեր

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) քրոջ որդին` Արման Բադալյանը, որը մեղադրվում էր խուլիգանության եւ ապօրինի զենք պահելու մեջ, օրերս ազատ է արձակվել: Կասկածյալի ազատության համար ՀՀ ոստիկանությանը միջնորդել են ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արմեն Մխիթարյանը (Մխիկ) եւ մի դատախազ:

Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արմեն Մխիթարյանը. «Այո՞, միջնորդագիր ենք ներկայացրել, գործը հարուցված է, ուղղակի միջնորդել ենք, որ ստորագրությամբ ազատ արձակեն»:

Հիշեցնենք, որ Բադալյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ (խուլիգանություն) եւ 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք պահելը) մասերով: Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ է շրջանառվում հնչեղություն ստացած սպանությունների (Սուրեն Զորոյանի` մականունը «Բիճ», Արսեն Գալստյանի) եւ այլ հանցագործությունների հետ:

Մեկնաբանություններ (1)

GALUST
ԵՎ ԷՍ ՆՍՏԱՏԵՂՈՎ ԷԼ ՒԶՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱԼ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter