HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Oգոստոսյան խորհրդակցություններ

Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝  օգոստոսի 24-30-ը հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ: Մեկնարկը կտրվի Վայոց ձորի մարզից՝ օգոստոսի 24-ին:

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանը, հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:                                                                    

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին կմասնակցի Լոռու մարզի, 28-ին Գեղարքունիքի, 30-ին՝ Երևանի դպրոցների տնօրենների և ուսուցիչների խորհրդակցությանը: Կրթության և գիտության  նախարարության ենթակայության դպրոցների տնօրենների խորհրդակցությունը կանցկացվի օգոստոսի 29-ին:

Արմեն Աշոտյանի նույն հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter