Երևանում կանցկացվեն Ղազախստանի կինոյի օրեր
Միջոցառումը կազմակերպել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը, «Ղազախֆիլմը», Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ-ում ԲՏԱ բանկի ֆինանսական աջակցությամբ: Այն անց է կացվելու Հայաստանի և Ղազախստանի միջև 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման տոնակատարությունների շրջանակներում (27 օգոստոսի):
Հայ հանդիսատեսին կներկայացվի ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը: Բոլոր ֆիլմերի ցուցադրությունները անվճար են: Ֆիլմերը կցուցադրվեն ամեն օր` օգոստոսի 27-ից 31-ը «Մոսկվա» կինոթատրոնում ժամը 19:00-ին: Ֆիլմերի լեզուն ռուսերեն է:
Փառատոնի բացումը կկայանա օգոստոսի 27-ին ժամը 18:00-ին «Ղազախֆիլմի» և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի մասնակցությամբ: Նույն երեկոյի ընթացքում հանդիսատեսին կցուցադրվի «Քոչվորները» («Кочевник») ֆիլմը, որը հանդիսանում է ղազախ հանդիսատեսի կողմից ամենասիրված ֆիլմը: Այն արդյունք է ղազախա-ամերիկա-ռուսական համագործակցության` հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ: Ֆիլմը նկարահանված է Իլյա Եսենբերլինի «Кочевник» ստեղծագործության երկրորդ գրքի հիման վրա: Ֆիլմը հիմնված է իրական պատմական փաստերի վրա , որոնք տեղի են ունեցել 18-րդ դարում Աբիլայ Խանի ժամանակ:
Հայաստան բերված ֆիլմերի շարքում է նաև «Небо моего детства» («Իմ մանկության երկինքը») ֆիլմը, որը եզակի գեղարվեստական ֆիլմ է Ղազախստանին առաջին նախագահի`Նուրսուլթան Նազարբաևի, մանկության և երիտասարդության մասին: Ֆիլմի ռեժիսորն է Րուսթեմ Աբդրաշովը: Ֆիլմը նկարահանվել է նախագահի գրական հիշողությունների `«Առանց աջ ու ձախ »,«Աշխարհի էպիկենտրոն», «Եվրասիայի կենտրոնում », որոնք պատմում են գլխավոր հերոսի անձի և բնավորության ձևավորման, առաջին հաղթանակների, սպասելիքների և իրականացած երազանքների մասին: Սուլթանը, այսպես կոչված Նուրսուլթան Նազարբաևը, մանկուց երազում էր օդաչու դառնալու մասին: Ուսման վերջում նրան հնարավորություն է ընձեռվում ընդունվել Կիևի Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտ, սակայն ճակատագիրը նրան ուղարկում է այլ ուղղությամբ:
«Жеруйык» («Земля обетованная») ֆիլմը նվիրվում է աշխարհի բոլոր ներգաղթյալներին և հանդիսանում է յուրօրինակ շնորհակալություն ղազախական սուրբ հողին ղազախական կորեացիների, գերմանացիների, չեչենների, քրդերի և այլ ժողովուրդների կողմից, ովքեր հայտնվել էին այդ տարածքներում և որոնց համար այն դարձել է հայրենիք, տուն՝ չնայած անցյալ դարի 30-ական թվականների դժվարություններին:
«Ո՞վ եք Դուք Պարոն Կա » («Кто вы, господин Ка?») ֆիլմը մեզ ուղղարկում է դեպի անցյալ տարիների «Տրանսսիբիրական Էքսպրես» և «Ատամանի վերջը» ֆիլմերի գիրկը: Որոշ չափով կարելի է ասել, որ այն հանդիսանում է լեգենդար չեկիստի շարունակությունը: Հաշվի չառնելով ֆիլմերում նկարագրվող իրադարձությունների միջև եղած համարյա մեկդարյա տարբերությանը, երեք ֆիլմերի հերոսները ունեն մի շարք ընդհանուր բաներ: Նրանք միասին ստեղծում են հերոսի հավաքական կերպար` իսկական տղամարդու, ով աչքի է ընկնում ուժեղ ոգովով, ով հավատարիմ է տուրքերին և արժանապատվությանը:
Եվս մեկ ֆիլմի գործողություն`«Жаужурек - Мынбала» (Тысяча храбрых ребят), տեղի է ունենում 18-րդ դարի առաջին կեսին, որտեղ «джунгарами» միության և ղազախական ժողովրդի արյունահեղ պատերազմը որոշիչ ուժ հանդիսացավ ազատության հասնելու համար: Ի պաշտպանություն իրենց հայրենիքի՝ ոտքի են կանգնում զինվորները, երիտասարդ տղամարդիկ` խիզախ Սարթայի գլխավորությամբ: Նրա լեգենդար բանակը, որը հայտնի է որպես «Мын была», թշնամու հետ մտնում է անհավասար պայքարի մեջ և փոխում է ողջ պատերազմի ընթացքը: Այս ֆիլմը Ղազախստանում հանդիսանում է 2012 թվականի ֆիլմերի վարձույթի առաջատարը, ինչպես նաև արժանացել է Կաննի փառատոնի մասնակիցների բարձր գնահատականին:
Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել