HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 

Այսօր՝ 2025թ. հոկտեմբերի 17-ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող civic.am լրատվամիջոցում Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցի ձայնագրություն էր հրապարակվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերին հոգևորականների մասնակցության վերաբերյալ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հետք»-ին փոխանցեց, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Մասնավորապես՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրությունների վերաբերյալ։

«Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter