HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուրեղավանում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ համայնքի ղեկավարի տեղակալն ու ավագանու անդամը

2025թ. հոկտեմբերի 15-ին Բյուրեղավան համայնքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել: Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնում են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների մեջ են նաև Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և ավագանու անդամ Վարդան Սուքիասյանը:

Թե Դանիել Դանիելյանը, թե Վարդան Սուքիասյանն ընտրվել են 2022թ. սեպտեմբերի 25-ին Բյուրեղավան համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով: 

Նշենք, որ Դանիել Դանիելյանը նաև ավագանու անդամ է: Ընտրվել է «Միասնություն» դաշինքի ցուցակով, որը կազմված է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից: Սակայն, համայնքապետարանի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Դ. Դանիելյանն անկուսակցական է:

Վարդան Սուքիասյանն ընտրվել է «Արդար Հայաստան» կուսակցության մամամասնական ցուցակով, հավանաբար խմբակցությունից դուրս է եկել և ներկայանում է, որպես անկախ ավագանու անդամ: Նա ևս անկուսակցական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter