HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման հանրահավաքն ու երթը դեպի ԱԱԾ (լուսանկարներ)

Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի, կալանավորված սրբազանների, բոլոր քաղբանտարկյալների։ Հանրահավաքը մեկնարկեց Տերունական աթողքով։

«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, աշխատենք ու գնանք ընտրությունների»,- հայտարարեց  «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։  Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ` դեպի ԱԱԾ, որն առաջնորդում էին Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները։ ԱԱԾ-ի մոտ շարժման անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ «Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։

Նաև հայտարարվեց, որ վաղը՝ հոկտեմբերի 19-ին` ժամը 17.30-ին, տեղի է ունենալու ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ «Ցույց տանք, որ Էջմիածինը անպաշտպան չէ» կարգախոսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter