
«Ժողովուրդ» օրաթերթի գործով դատական ակտը՝ սեպտեմբերի 6-ին
Այս տարվա մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Համաձայն վճռի՝ օրաթերթը պարտավոր է վճարել 200 հազար դրամ փոխհատուցում և տպագրել հերքում:
Հիշեցնենք՝ այս դատական վեճի պատճառ է դարձել «Ժողովուրդ»-ի այն հրապարակումը, որով օրաթերթը, մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, նշում է, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթն առաջին ատյանի վճիռը բողոքարկել է վերաքննիչում, ինչի դեմ հայցվոր Նվեր Պողոսյանը դատարանին ներկայացրել է առարկություն: Վերաքննիչ բողոքի ճակատագիրը կորոշվի սեպտեմբերի 6-ին:
Մեկնաբանել