HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել  փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործըկերության ընդլայման հնարավորություններին:

Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝  ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը:

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ: Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, և այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter