HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 20-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ:

«Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter