HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի

Ճապոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վարչապետի պաշտոնում ընտրել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչիին։ Այդ մասին հայտնում է The Japan Times-ը։

Տակաիչին հավաքել է 465 հնարավորից 237 պատգամավորի աջակցություն։ Նրա հիմնական մրցակիցը՝ Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յոշիհիկո Նոդան, հավաքել է 149 ձայն։ 

Ինչպես նշում է The Japan Times-ը, պահպանողական «Ճապոնիայի ներդրումների կուսակցության» հետ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության դաշինքը Տակաիչիի հաղթանակը դարձրեց անխուսափելի։ 

Պարբերականը հավելում է, որ հոկտեմբերի 21-ի առավոտյան նոր վարչապետն արդեն իսկ սկսել է կառավարության ձևավորումը։

Տակաիչին դարձել է Ճապոնիայի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը:

Հոկտեմբերի սկզբին 64-ամյա Սանաե Տակաիչին դարձավ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը։ Նա հաղթել էր ներկուսակցական քվեարկությամբ՝ առաջ անցնելով իր մրցակցից՝ գյուղատնտեսության 44-ամյա նախարար Սինձիրո Կոիձումիից։ Առաջին անգամ Տակաիչիին հաջողվել էր խորհրդարանի անդամ ընտրվել 1993 թվականին։ Հայտնի է իր պահպանողական հայացքներով։ Տակաիչին հանդես է գալիս բանակի ամրապնդման, Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրության վերանայման ու տնտեսության խթանման շարունակման օգտին: Տակաիչին նաև պնդում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների հանցագործությունների մասին պնդումները չափազանցված են և այցելել է ճապոնացի զինվորների հուշահամալիր, որտեղ թաղված են նաև պատերազմական հանցագործներ:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter