HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Սենատը հետաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագծի դիտարկումը

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, առնվազն մինչև Բուդապեշտում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը հետաձգել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրինագծի դիտարկումը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

Այս օրինագիծը նախատեսում է, որ ԱՄՆ նախագահն իրավունք կստանա մինչև 500% մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծման համար, որոնք գնում են ռուսական էներգակիրներ կամ բավականաչափ ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային:

Հոկտեմբերի կեսերին Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունն ասել էր, որ օրինագիծը քվեարկության կդրվի 30 օրվա ընթացքում։ «Ներկա պահին մենք սեղմում ենք «դադարի» կոճակին»,- հոկտեմբերի 20-ին հայտարարել է ամերիկացի սենատորը։ 

Պատժամիջոցների խստացման մասին երկկուսակցական օրինագիծն առաջարկել են հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը: Օրինագիծն առաջին հերթին վերաբերում է Չինաստանին և Հնդկաստանին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի արդյունքում հայտարարել էր «երկու շաբաթվա ընթացքում» Բուդապեշտում երկու երկրների նախագահների հանդիպման մասին: Այդ հանդիպման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։ 

Լուսանկարը՝ Denis Balibouse/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter