Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին
Հոկտեմբերի 21-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել