Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի կդառնա 2026թ. հունվարի 1-ից. Փաշինյան
Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 1 տարի 6 ամիս կդառնա 2026թ. հունվարի 1-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այսօր քննարկում է ունեցել Պաշտպանության նախարարի հետ, ավելի վաղ՝ նաև խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել են, որ օրենքն ուժի մեջ պետք է մտնի ոչ թե նախապես որոշված 2026թ. ամառային զորակոչի ժամանակ, այլ՝ ձմեռային զորակոչի ժամանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել