
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 22-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել