HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ են ընթանում

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին «Հետք»-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք՝ երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները համայնքի ղեկավարին ձերբակալելու գործողություններ են իրականացրել, համայնքապետարանի դիմաց հավաքվել են նրա կողմնակիցներն ու բողոքի ակցիա իրականացրել: Վարդան Ղուկասյանին սատարել են նաև համայնքապետարանի աշխատակիցները։ Բախումներ են եղել իրավապահ մարմինների ու քաղաքացիների միջև։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության ձեռնարկած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին:

Կասեցվել են Վարդան Ղուկասյանի լիազորությունները։

Լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter