
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 07.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 07.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի, Իսակով, Ազատության, Գայի, Գ.Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Սոս Մանուկյան փողոցների, Ցամաքաբերդ լողափի, ինչպես նաև Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել