HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։

Գիվի Միքանաձեն նշել է, որ տպավորված է «Ակադեմիական քաղաք» նախագծով և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն ակտիվ համագործակցություն, իրականացվում են համատեղ տարբեր ծրագրեր, մշակվում են նաև նոր նախագծեր։ Մասնավորապես, դրանք վերաբերվում են ուսանողների համար կրթաթոշակների տրամադրմանը, կրթական ճամբարների կազմակերպմանը և այլն։ Նախարարը ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես բարձրագույն կրթության, գիտահետազոտական ծրագրերի և ուսանողական շարժունության ոլորտներում։

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը և ընդգծել ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter