HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Վարչապետի պաշտանական կայքի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:

Վարչապետը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:

Իրակլի Չիկովանին գոհունակությամբ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն և համոզմունք հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter