HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ոլորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքի, սոցիալական բնակարաշինության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական ծառայությունների թվայնացման և մի շարք այլ ուղղություններով անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում դիտարկվել է սոցիալական պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տեխնիկական աջակցության, ինչպես նաև ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ փորձի փոխանակման՝ ԵՄ կողմից աջակցության հնարավորությունը։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կառույցի կարևոր դերը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության և բարեփոխումների օրակարգում։

Անդրադառնալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող աշխատանքներին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ ԱՍՀ նախարարությունը ԵՄ փորձագետների հետ համագործակցությամբ շարունակում է ակտիվորեն մասնակցել համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման և իրականացման գործընթացին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ-ի կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության միջոցառումների արդյունքները։ Այս համատեքստում նախարար Թորոսյանը մանրամասնել է պետության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ կարևորելով հայրենակիցների բնակապահովման և զբաղվածության ուղղությամբ աշխատանքները։

Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter