HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 84,6 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ. Պապոյանը ներկայացրել է համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծը

Գերմանիայի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է ՀՀ-ին տրամադրել 84,6 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ, որոնց մի մասը դրամաշնորհներ են, մյուս մասը՝ վարկային միջոց: Այս մասին, ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանիայի վերակառուցման վարկերի բանկի միջեւ կնքված համաձայնագրի արդյունքում ֆինանսական միջոցների վարկային բաղադրիչը կգա ԿԲ, որն էլ այդ գումարները վարկավորմամբ կտրամադրի առեւտրային բանկերին: Վերջիններս էլ դրանք կտրամադրեն մեր երկրում գործող փոքր եւ միջին ձեռնարկություններին»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ տրամադրվելիք վարկային միջոցները կուղղվեն էներգաարդյունավետ սարքավորումների, մեքենաների ձեռքբերմանը, ինչպես նաեւ շենքերի ջերմամեկուսացման, պատերի եւ տանիքների բարելավմանն ու ջեռուցման, օդորակման, օդափոխության համակարգերի արդիականացմանը, արեւային պանելների տեղադրմանը:

Զեկուցողը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով Բագրատաշենի անցակետում հայ վարորդների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է համաձայնագրի վավերացման վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter