HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 20։46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

«Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «GAZ-3110» մակնիշի մարդատար և «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, վերջինս հարվածել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի հատվածից դուրս․ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: 

«GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Վարորդները և բեռնատարի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել դին, այնուհետև քարշակման եղանակով երթևեկելի հատվածից դուրս բերել բեռնատարը։ 

Ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter