HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդիականացվում է «Պետական պարտքի մասին» օրենքը

Ազգային ժողովից հայտնում են, որ արդիականացվում է «Պետական պարտքի մասին» օրենքը։

«Օրենսդրական նախաձեռնության  ընդունման նպատակը  պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգի ապահովումն է՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաեւ նորմատիվ իրավական կարգավորմամբ գործնականում առաջացած եւ օրենսդրական կարգավորում պահանջող հարցերի ու խնդիրների լուծումը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տեղեկացմամբ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություններ կատարելիս պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում  Կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք: Համայնքային պարտքը՝ որպես պետական համախմբված պարտք, ներկայացված չէ, ինչը հակասում է միջազգայնորեն սահմանված չափանիշներին:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը եւ ներառելով համայնքների պարտքը:

Փաթեթով առաջարկվում է օրենքն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ: Գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն ոլորտի միջազգային լավագույն փորձին եւ իրողություններին, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ ուղղված գործնականում առաջացող խնդիրների լուծմանը:

Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Կարապետյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ օրենսդրական նախաձեռնության որոշ դրույթների վերաբերյալ ներկայացնելով դիտարկումներ:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է հոկտեմբերի 22-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter