
ԱԳ նախարարը հանդիպել է ՖՄԿ գլխավոր քարտուղարին
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
«Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ «TRIPP ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։
Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր աջակցությունն է հայտնել խաղաղության օրակարգին և ՖՄԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել