HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են Հայաստանում մեդիայի սեփականատերերը. տվյալների շտեմարան մեդիայի մասին

«Հետքը» գերմանական «Գլոբալ մեդիա ռեգիստր» կազմակերպության հետ համագործակցությամբ գործարկել է «Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան» կայքը (հայերեն եւ անգլերեն), որը Հայաստանի լրատվամիջոցների եւ դրանց սեփականատերերի մասին տվյալների շտեմարան է։ Կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին։ 

Հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ առցանց ոլորտի 42 լրատվամիջոց է ներկայացված տվյալների այդ շտեմարանում՝ սեփականության կառուցվածքի եւ թափանցիկության տեսանկյունից։ Լրատվամիջոցներն ընտրվել են ըստ լսարանի ընդգրկման։ 

Կայքում կգտնեք՝

  • Լսարանի տեսանկյունից ազդեցություն ունեցող լրատվամիջոցների սեփականատերերի, դրանք կառավարող մարմինների/անհատների մասին ամփոփ տեղեկատվություն։
  • Մեդիայի տարբեր ոլորտներում շուկայի կենտրոնացվածության գնահատական։
  • Հայաստանում մեդիայի սեփականության կենտրոնացման եւ թափանցիկության հարցերի իրավական կարգավորման մասին վերլուծություն։ 
  • Մեդիայի քաղաքականացվածության աստիճանի գնահատական։
  • Մեդիայի բազմակարծությանը սպառնացող ռիսկերի գնահատում։
  • Հայաստանի պատմական, քաղաքական, տնտեսական, հասարակական, տեխնոլոգիական պայմանների նկարագրություն, որոնցում ձեւավորվել եւ գործում է հայաստանյան մեդիան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter