HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռներն ու ևս 11 անձ կալանավորվել են

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվածներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: «Հետքի» տեղեկություններով` կալանավորվածների թվում են նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի եղբոր երկու թոռները, իսկ եղբոր անչափահաս թոռի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք։

Հիշեցնենք, երեկ՝ 2025թ. հոկտեմբերի 22-ին, 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter