HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ուժերի ֆինանսական տվյալները ԿԿՀ կայքում բացակայում են. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժողովրդավարական ընտրությունների կարևոր նախապայմաններից է քաղաքական ուժերի ֆինանսավորման թափանցիկությունը։ 

«ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։

Այս փոփոխության առաջին կիրառությունը պետք է լիներ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում։ Ամփոփ առաջին տեղեկանքը պետք է հրապարակված լիներ հոկտեմբերի 20-ին, իսկ երկրորդը՝ այսօր, մինչդեռ համապատասխան տեղեկանքները ԿԿՀ կայքում առկա չեն։ Մեր բանավոր հարցմանն ի պատասխան ԿԿՀ-ն պարզաբանեց, որ բանկերը տվյալներ իրենց չեն ներկայացրել։ 

Ակնկալում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կշտկի իրավիճակը և կկատարի օրենքով սահմանված իր պարտավորությունը՝ ապահովելով նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը և հնարավորություն տալով ընտրողներին և քաղհասարակությանը ծանոթանալու մասնակից ուժերի ֆինանսական հոսքերին»,- նշվում է հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter