
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ
Հոկտեմբերի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը։
Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։
Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում և ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնությունները։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել