HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։ Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։

Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների մշակած տեխնիկական առաջադրանքում ճշգրիտ է նկարագրվել, թե մեր հեռուստատեսության թվայնացման համար մրցույթ կազմակերպելու ինչ տեխնիկական պահանջներ ենք մենք սահմանում։

«Փաստորեն, այս որոշումով մենք հաստատում ենք այդ տեխնիկական պահանջները և մրցույթին հրավիրելու ենք այն ընկերություններին, որոնք կստանձնեն այդ պարտականությունը` թվայնացնել մեր հեռուստատեսությունը։ Մենք Եվրամիության առջև ունենք պարտավորություն և մինչև 2015 թվականը պետք է իրականացնենք այդ գործը»,- կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter