
Փոխհատուցում կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի համար
Լրացուցիչ փոխհատուցում կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի շրջանակում։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի շրջանակում աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում ստացած այն շահառուներին, որոնց ծառերը վերականգնման ենթակա չեն՝ լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
Որոշմամբ առաջարկվող լրացումը նպատակ ունի թույլատրել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում՝ կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն՝ ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում՝ կարգով միավորի հաշվով գնահատված ոչնչացված կամ կորսված և վնասված ծառերի (վերականգնման ենթակա) փոխհատուցման ենթակա գումարների տարբերության չափով (հաշվի առնելով կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը)՝ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված ակտերի հիման վրա։
Որոշման ընդունման արդյունքում hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի դիմաց որպես վնասված (վերականգնման ենթակա) փոխհատուցում ստացած գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին փոխհատուցման տրամադրումը կնպաստի վերջիններիս ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեության վարմանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել