HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային Ժողովին առաջարկվել է Արմեն Քթոյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արմեն Քթոյանի թեկնածությունը: 

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ հարցը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

Արմեն Քթոյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ իր պատկերացումները, խոսել կառույցի կողմից միջազգային լավագույն փորձին համահունչ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու մասին, բարձրաձայնել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ ԿԲ անելիքները:

Ընդգծելով ֆինանսական համակարգի թվայնացման ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը՝ թեկնածուն նշել է, որ կան բազմաթիվ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս լուծելու կամ որոշակիորեն մեղմելու ֆինանսական համակարգում առկա խնդիրները, օրինակ՝ շուկայական բարձր տոկոսադրույքները կամ դրանց ոչ բավարար արձագանքը քաղաքականության տոկոսադրույքներին:

Զեկուցողը նաեւ անդրադարձել է հաճախորդների իրավունքների պաշտպանությանը, ինչը ԿԲ առանցքային հանձնառություններից է:

Արմեն Քթոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով կրիպտոարժույթների շուկայի պաշտպանությանը, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների չափերին եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում»,- նշվում է Ազգային ժողովի մամուլի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter