HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ վերջինիս խնդրանքով: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում «Հայաստան»  խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված խնդիրներին: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող անձանց հարցի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter